Յուրի Վարդանյանն այսօր կդառնար 64 տարեկան. լեգենդար մարզիկի քրոջ որդու հիշողությունները

13/06/2020 18:28

Յուրի Վարդանյանն այսօր կդառնար 64 տարեկան. լեգենդար մարզիկի քրոջ որդու հիշողությունները


Ուղիղ 64 տարի առաջ հենց այս օրը Լենինականում լույս աշխարհ եկավ Յուրի Վարդանյանն, ով տասնամյակներ անց պետք է հայոց բազկի դյուցազնական ուժը դրսևորեր միջազգային ասպարեզում: Աշխարհի 43-ակի ռեկորդակիր, Օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ քառակի, Եվրոպայի՝ հնգակի, աշխարհի՝ յոթակի չեմպիոնի մարզական կարիերային, չեմ սխալվի, եթե ասեմ՝ բոլորս ենք ծանոթ, քանի որ բազմիցս ենք առիթ ունեցել նրանով հպարտանալու:

Իսկ այն մասին, թե ինչպիսին էր տանը, ընտանիքում, ընկերական ու բարեկամական միջավայրում, ի՞նչ մտածմունքներ ու խնդիրներ ուներ, դրանք հաղթահարելու ի՞նչ ճանապարհներ էր փնտրում՝ Aysor.am-ը զրուցել է Յուրի Վարդանյանի քրոջ որդու՝ ՀՀ վաստակավոր մարզիչ, ԿԳՄՍ նախարարության մարզական կազմակերպությունների կապերի և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Եղոյանի հետ:

- Պարոն Եղոյան, այսօր Ձեր քեռին՝ Յուրի Վարդանյանը, կդառնար 64 տարեկան: Նրա բացակայությամբ ինչպե՞ս եք նշում ծննդյան օրը, ի՞նչ պլաններ ունեք այսօրվա հետ կապված:

- Դեռևս ամիսներ առաջ Գյումրիում ավարտին էր մոտենում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի շինարարությունը, որի բացումը նախատեսված էր այսօր՝ իր ծննդյան օրը: Դրսից բազմաթիվ հյուրեր պետք է գային: Նաև իր անունով ու դիմանկարով պատվո տախտակ պետք է փակցվեր այն շենքի շքամուտքի պատին, որտեղ ինքն է բնակվել: Գյումրու քաղաքապետը շատ լավ միջոցառում էր ծրագրել, սակայն, ցավոք, համավարակի հետ կապված արտակարգ դրություն է, այս պայմաններում այն իրականացնել հնարավոր չէ, հյուրերն էլ չեն կարող գալ: Մարզադպրոցի և հուշատախտակի բացման արարողությունը հետաձգվեց, մինչև կյանքը նորից բնականոն հունին վերադառնա: Այսօր բարեկամական նեղ շրջանակով՝ 7-8 հոգով, գնացինք Կոմիտասի անվան պանթեոն, իր շիրիմին ծաղիկներ դրեցինք, խնկարկեցինք ու եկանք:

- Իր ընտանիքը՝ կինը, որդիները, հիմա Հայաստանո՞ւմ են:

- Ընտանիքը մեկ ամսով գնաց ԱՄՆ, պետք է արդեն վերադարձած լինեին, բայց սահմանափակումների պատճառով չեն կարողանում: Բայց տատիկս՝ Յուրի Վարդանյանի մայրն, այստեղ է:

- Դուք Գյումրիո՞ւմ եք ապրում:

- Մոտ երկու տարի է՝ Երևանում եմ ապրում:

- Յուրի Վարդանյանն ինչպե՞ս, ի՞նչ միջավայրում էր սիրում ծննդյան օրն անցկացնել:

- Այդ օրը սիրում էր ընտանեկան միջավայրում լինել, հեռախոսն էլ 2 օրով անջատում էր: Դե, ճանաչված մարդ էր, բոլորն էլ ուզում էին շնորհավորել, ու հեռախոսն այդ օրերին անդադար զանգում էր, դրա համար ստիպված էր գոնե երկու օր անհասանելի դառնալ ու ընտանիքի հետ անցկացնել: Հատկապես վերջին տարիներին: Չէ՞ որ երկար տարիներ Ամերիկայում է բնակվել, վերադառնալուց հետո ցանկացած առիթ օգտագործում էր հարազատների հետ առանձնանալու համար, երևի ուզում էր տարիների բացակայությունը լրացնել… Պետք է ասեմ՝ իր ծնունդները շատ ուրախ էին անցնում, շատ անկաշկանդ:

- Սպորտային հաղթանակների ժամանակ է՞լ էր սիրում առանձնանալ ընտանիքի հետ:

- Ցավոք, երբ ինքը Օլիմպիական չեմպիոն է դարձել, ես շատ փոքր եմ եղել՝ 1 տարեկան, մյուս հաղթանակների ժամանակ էլ երեխա եմ եղել, լիովին չեմ ընկալել՝ ինչ է կատարվում: Դրա համար մանրամասներ չեմ հիշի: Բայց մայրս պատմում է, որ յուրաքանչյուր հաղթանակից հետո իրենց տունը մի քանի օր շարունակ մարդաշատ է եղել:

- Գյումրեցի սպորտսմենը հումորից ո՞նց էր:

- Շա՜տ հումորով էր, բայց ասեմ, որ հումոր անում, հումորային պատմություններ պատմում էր միայն շատ մտերիմների, հարազատների շրջապատում: Իր կյանքում էլ շատ հետաքրքիր, հումորային դեպքեր են եղել, որոնց մասին միշտ ուրախ տրամադրությամբ էր հիշում… Հիմա այսպես կդժվարանամ ինչ-որ պատմություն մտաբերել:

- Բնույթով շփվո՞ղ էր:

- Հա, շփվող մարդ էր, բայց այդ շփումների մեջ տարբեր էր: Սակայն իր խնդիրների մասին ոչ մեկի հետ չէր կիսվում, չէր ուզում, որ իր ապրումները բոլորն իմանային: Շատ զուսպ մարդ էր, կարողանում էր էմոցիաներին տիրապետել, իր խնդիրներն իր մեջ պահել ու անձամբ լուծում գտնել: Դա իր անցած մարզական կյանքում էլ նկատելի է, շատ դրվագներ կան, որ հասկանում ես՝ մարդը պետք է մեծ ինքնատիրապետում ունենա, որ հոգեբանական պայքարում ևս մրցակցին հաղթի:

- Ինչի՞ մասին էր շատ մտածում, ո՞րն էր իր ամենամեծ հոգսը:

- Թող էմոցիոնալ չհնչի, բայց ինքն իսկապես հայ ժողովրդի ծոցից դուրս եկած զավակ է, իր հաջողություններն իր ժողովրդից «քաղած» էներգիայով էին, ու միշտ ցանկանում էր այդ էներգիան վերադարձնել մեր երկրի կայացմանը, մեր պետականությանը: Միշտ մտածում էր՝ ինչո՞վ ծառայի այս երկրին, իր հնարավորությունը ծառայեցնի Հայաստանին: Ճիշտ է՝ տևական ժամանակ ԱՄՆ-ում ապրեց, բայց բազմիցս էր ասում, որ չի եղել գեթ մեկ օր, որ չմտածի Հայաստան վերադառնալու մասին: Հանգամանքները չէին թողնում…

- Հայաստանում սիրած վայրեր ունե՞ր:

- Գյումրին էր շա՜տ սիրում: Հայաստան վերադառնալուց հետո Երևանում էր ապրում, շաբաթ կիրակի օրերին պարտադիր Գյումրի էր գալիս՝ ժամանակն անցկացնելու բարեկամների շրջանում: Ասում էր՝ այստեղ ես լիցքավորվում եմ: Ընդհանրապես, Հայաստանն իր համար ամուր հող էր, այստեղ իրեն լավ էր զգում:

-Պարոն Եղոյան, սովորաբար, տղաներն իրենց քեռիների հետ շատ կապված են լինում: Մտերի՞մ էիք, սիրում էր խորհուրդներ տալ: Նաև, ի՞նքն է ազդել Ձեր՝ ծանրամարտիկ դառնալու որոշման վրա:

- Չէ, ինքը որևէ ձև չի փորձել ազդել իմ որոշման վրա: Հիմա, երբ տարիների հեռվից վերլուծում եմ, հասկանում եմ, որ փոքր տարիքից ֆիզիկական շատ լավ տվյալներ եմ ունեցել, շատ էի սիրում սպորտը: Սկզբում ըմբշամարտ էի ընտրել, հետո Խաչատուր Քյափանակցյանի և Սերգո Չախոյանի՝ Թուրքիայում տարած հաղթանակներից հետո, տարվեցի ծանրամարտով: Քեռուս անցած սպորտային ճանապարհն էլ ինձ շատ էր ոգևորում: Երբ իմացավ, որ որոշել եմ ծանրամարտով զբաղվել, շատ էր ուրախացել: Իրեն հաճելի էր, որ իր քրոջ որդին այդ ճանապարհն էր ընտրել: Միասին ենք ինձ համար մարզիչ ընտրել: Խուրհուրդ տվեց, թե ում մոտ մարզվեմ: Ես բարդ տարիներին՝ 90-ականներին եմ ծանրամարտով զբաղվել: Ցայտուն հաջողություններ ունեի, բայց, ցավոք, վնասվածքի պատճառով սպորտը շուտ թողեցի:

- Բայց մարզչական աշխատանքով զբաղվում եք:

- Այո, բազմակի չեմպիոններ ունեմ. մարզիչ Աշոտ Մխիթարյանի մահից հետո մեր աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանին եմ մարզել, հիմա էլ Սամվել Գասպարյանի մարզիչն եմ, ով, ի դեպ, քրոջս որդին է: Սպորտը երևի մեր արյան մեջ է, մեր ազգում շատերն են այդ ճանապարհն ընտրել, հանրահայտ սպորտսմեններ են՝ ֆուտբոլիստ Հարություն Վարդանյան, կարատեիստ Արմեն Վարդանյան…

- Ֆիզիկապես և հոգեբանորեն ամուր մարդը, երբ իր օրգանիզմում բուն դրած հիվանդության մասին իմացավ, ինչպիսի՞ն էր առաջին արձագանքը: Ընկճվե՞ց, թևաթափ եղա՞վ, թե՞ անմիջապես սկսեց մտածել հաղթահարելու մասին:

- Նախ ասեմ, որ իմ հիշելով՝ հիվանդությունն իր մոտ պատահաբար էր հայտնաբերվել. ընկերոջ բուժման հարցով են գնացել, հերթական սովորական արյան անալիզ է հանձնել: Քաղցկեղն ի սկզբանե արյան մեջ հայտնաբերվեց, հետո անցավ աղիքներ, ստամոքս, թոքեր… Եղել են պահեր, որ ընկճվել է, բայց չի հանձնվել: Կային պահեր, երբ մենք էլ էինք համոզված լինում, որ նա հաղթելու է, հիվանդությունը նահանջելու է: 8 տարի կռիվ տվեց, մինչև վերջին շունչը պայքարեց այդ հիվանդության դեմ, բայց ցավոք՝ այս անգամ չհաղթեց: Իր հարազատները՝ ընտանիքը, իր մայրը, քույրերն, անընդհատ կողքին էին: Այդ վիճակում էլ շարունակում էր մարզվել…

- Եթե չեմ սխալվում, ընտանիքի միակ որդին էր:

- Այո, իրենք 3 քույր ու 1 եղբայր էին: Մեծ զավակը մայրս է, հետո՝ քեռիս, հետո Ոսկեհատ ու Հասմիկ մորաքույրներս:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

30/04/2024 23:35 Դիաբետիկ կետոացիդոզ․ Ինչպես է արտահայտվում 30/04/2024 23:22 Մայիսի առաջին օրերն անձրևոտ կլինեն 30/04/2024 23:09 Հրահանգ է տրված․ վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա․ Լիլիթ Գալստյան 30/04/2024 22:51 Գավառում 11-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել 30/04/2024 22:31 Ինչքան էլ ասեն՝ «պատմական» ու «իրական», երբեք չհրաժարվեք ո՛չ իղձերից, ո՛չ երազանքներից․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 30/04/2024 22:15 Լոնդոնում սամուրայի թրով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա 30/04/2024 21:57 Մոլդովայի նախագահի հայտարարությունը, թե երկրում մայիսի 9-ին պետք է նշել ոչ թե Հաղթանակի օրը, այլ «Եվրոպայի օրը», սուր քննադատության է արժանացել 30/04/2024 21:41 Առաջնային սկլերոզացնող խոլանգիտ․ Ախտանշանները 30/04/2024 21:23 Կիրանցում անվտանգության «երաշխիք» կարող է լինել տուֆից պատը․ Ըստ լուրերի՝ Փաշինյանն է այդպես ասել (Տեսանյութ) 30/04/2024 21:03 Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի պատին ՀՀ քարտեզն է՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանմամբ, պաշտոնական Բաքուն իր հասարակության 96,2 %-ին արդեն ներշնչել է՝ Երևանն էլ է «իրենցը» 30/04/2024 20:48 Վեհափառ Հայրապետները վերահաստատում են՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը հրամայական է, այս ուղղությամբ Եկեղեցու հանձնառությունն անխախտ է 30/04/2024 20:37 Իրավապահ մարմինները պատասխանատվության չեն կանչել Բագրատ Սրբազանին զրպարտած Դավիթ Լևոնյանին․ Փաստաբանական թիմը հայցով մտնում է դատարան 30/04/2024 20:23 «Պայքարիր, քանի դեռ քո տունն էլ չեն հանձնել թշնամուն»․ Սթափության կոչ՝ Գյումրիում ու Արմավիրում 30/04/2024 20:09 Տավուշից գյուղեր հանձնելով` Հայաստանի դարպասն են բացում թշնամու առջև․ Պատերազմ կլինի` ոչ թե եթե չհանձնենք այդ տարածքները, այլ եթե հանձնենք (Տեսանյութ) 30/04/2024 19:58 Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Փաստաբանական խումբ 30/04/2024 19:43 «Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը»․ Ժուռնալիստների միությունը խոսուն փաստեր է ներկայացնում 30/04/2024 19:33 Հոգևոր հայրերը՝ Տավուշում․ Կիրանց է եկել Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը (Տեսանյութ) 30/04/2024 19:18 Իհարկե, աջակցում եմ Տավուշյան շարժմանն ու Բագրատ Սրբազանին՝ պարզապես ազնվագույն մի մարդու․ Ժիրայր Դադասյան 30/04/2024 19:03 ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունը Կոսովոյում տեղակայված հայկական զորախմբի ծառայությունն է գնահատել 30/04/2024 18:50 «Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ) 30/04/2024 18:38 «Սա միայն Տավուշի խնդիրը չէ»․ Հանուն հայրենիքի զոհված հերոսների ծնողները Կիրանցում են (Տեսանյութ) 30/04/2024 18:23 Լուկաշենկոն ցանկանում է Բելառուսում երկրորդ ատոմակայանը կառուցել 30/04/2024 18:07 Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Պաղեստինի մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանությանը 30/04/2024 17:55 «Մենք չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս կազմել»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին 30/04/2024 17:43 «Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ) 30/04/2024 17:30 Կոչ ենք անում իրավապաշտպան կառույցներին, միջազգային կազմակերպություններին՝ գնահատական տալ ընդդիմախոսների նկատմամբ փաշինյանական վարչախմբի քաղաքական տեռորին․ Հայտարարություն 30/04/2024 17:22 Կապ է հաստատվել Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ․ ՄԻՊ 30/04/2024 17:14 Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում 30/04/2024 17:02 «Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց 30/04/2024 16:55 Անոմալ շոգի պատճառով Բանգլադեշում 10 մարդ է մահացել 30/04/2024 16:52 Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրել 30/04/2024 16:48 Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Հայաստանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ 30/04/2024 16:45 ՀՀ փոխվարչապետները և Կոոպմանն անդրադարձել են Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը 30/04/2024 16:43 Ազդարարման համակարգը ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետարանի և ՏԻՄ-երի աշխատակիցներին 30/04/2024 16:40 Դարակերտի բնակիչներ, սպասեք նոր ծրագրերի. Մասիսի քաղաքապետ 30/04/2024 16:29 Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով 30/04/2024 16:17 Չարլզ III-ը վերադարձել է պարտականությունների կատարմանը 30/04/2024 16:13 Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին «երկրի դավաճան» է անվանել 30/04/2024 16:04 Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ 30/04/2024 16:00 Եվրամիությունը պատրաստվում է համաշխարհային պատերազմի. Հունգարիայի արտգործնախարար 30/04/2024 15:47 Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները փոխադարձ արդյունքների հասնելու տեսանկյունից արդյունավետ են եղել․ Բայրամով 30/04/2024 15:38 Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին 30/04/2024 15:18 Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը 30/04/2024 15:06 Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը 30/04/2024 15:02 Բաքուն պատրաստ է գործակցել ՀՀ-ի հետ՝ անհետ կորածների որոնման հարցում 30/04/2024 14:53 Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 30/04/2024 14:34 Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստան ժամանած տուրիստների քանակը 3 տոկոսով պակասել է 30/04/2024 14:22 ԿԲ խորհուրդը պատրաստ է քայլեր ձեռնարկել գնաճի 4 տոկոս մակարդակի և գների կայունության նպատակի ապահովման համար. Մարտին Գալստյան 30/04/2024 14:12 Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատումն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սկսելու պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար 30/04/2024 14:01 Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ ու ասել՝ վերջ, 100 տոկոս ամեն ինչ շատ լավ է լինելու. ՔՊ-ական 30/04/2024 13:55 Այս շարժումը բոլորիս մասին է. Էլինար Վարդանյան 30/04/2024 13:43 Լաբորատոր փորձաքննության արդյունքում կասեցվել է տոմատի մածուկի արտադրությունը. ՍԱՏՄ 30/04/2024 13:33 Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 8.25 տոկոս 30/04/2024 13:30 Սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը 30/04/2024 13:26 Ֆրանսիայի նվիրած գեներատորները ՀԲԸՄ-ն տրամադրեց ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին 30/04/2024 13:11 Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան 30/04/2024 13:08 Թալինի ռեստորաններից մեկում կրակոցից վիրավորված տղամարդը հիվանդանոցում մահացել է 30/04/2024 13:00 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել 30/04/2024 12:49 ՀՀ դեսպանը և Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հարցը 30/04/2024 12:45 Նիկոլ Փաշինյանի ու կիրանցիների հանդիպումն անցել է ոչ հուսադրող մթնոլորտում. սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում. Հայտարարություն 30/04/2024 12:37 «Քաղաքականությամբ չեմ զբաղվում» արտահայտությունը դարձել է հարմարվողականության կեղծ կարգախոս. պատասխան՝ հումորիստին 30/04/2024 12:24 ՀՀ-ի անվտանգային նոր մարտահրավերներն օրվա իշխանությունների ապազգային քաղաքականության արդյունք են. Դիվանագետների համահայկական խորհուրդ 30/04/2024 12:21 Կարևոր այց Հայաստան՝ Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կոոպման 30/04/2024 12:11 Բագրատ Սրբազանի դեմ արշավն ուղղորդվում է իշխանության կողմից, անթույլատրելի է. Արման Թաթոյան 30/04/2024 12:00 Վրաստանը 2030-ին կդառնա ԵՄ անդամ․ Իվանիշվիլի 30/04/2024 11:51 Նիկոլ Փաշինյանն ինքնիշխանության մասին տեսանյութ է ներկայացրել, ջուրն էլ վրան լցրել (Տեսանյութ) 30/04/2024 11:48 Պապիկյանն ընդունել է Ռոնան լը Գլյոյին. քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության հարցեր 30/04/2024 11:46 Խոդավերդին և Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ 30/04/2024 11:44 Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի կանանց աշխարհի գավաթին 30/04/2024 11:42 Ներկայացրել եմ ՀՀ-ում կանանց՝ թվային տեխնոլոգիաների միջոցով գործող տնտեսական զորեղացման ծրագրերը. Նախարար 30/04/2024 11:39 Ինքնաշխատ նոր համակարգի միջոցով 20 534 ֆիզիկական անձի վերադարձվել է 647,5 մլն դրամ սոցիալական վճար. ՊԵԿ 30/04/2024 11:33 «Թումանյանը չէր լռի», «Սունդուկյանը չէր լռի». երևանյան թատրոնների վրա փակցված գրություններով արվեստագետներին կոչ են արել չլռել․ Լուսանկարներ 30/04/2024 11:30 Սևանի տրանսպորտային հանգույցը հիմնանորոգվում է 30/04/2024 11:20 Գազը՝ համայնքապետի եղբոր, ճանապարհների վերանորոգումը՝ եղբոր աներորդու ընկերություններից. Հետք 30/04/2024 11:12 «Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում․ Լուսանկարներ 30/04/2024 11:02 Ադրբեջանն ուզում էր, որ Հայաստան-Ադրբեջան սահման չլինի կամ լինի լղոզված ու գործի ուժեղի իրավունքը. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ) 30/04/2024 10:56 Վարչապետի հետ հանդիպումից հետո գյուղացիներն ավելի լարված են. Կիրանցի գյուղապետ 30/04/2024 10:53 Մարդասիրության ձգտումն է հանգեցնում ՄԻ պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության․ Մանասյան 30/04/2024 10:49 «Հայրենասերից մինչև շուն լինելը մի քայլ է». Հովհաննես Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ Տավուշի համար ակցիա արած երիտասարդին 30/04/2024 10:42 ԵՄ-ն պատրաստ է ընձեռել միջոցներ, որպեսզի Հայաստանը կարողանա զարգացնել իր անվտանգության համակարգը 30/04/2024 10:33 Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են 30/04/2024 10:30 Հայաստանի տարածքից ո՛չ զիջվում է, ո՛չ էլ՝ փոխանակվում. ՔՊ-ական պատգամավոր (Տեսանյութ) 30/04/2024 10:26 Գործընթացը, որ կոչվում է սահմանազատում, Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) 30/04/2024 10:22 ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել 30/04/2024 10:19 2021-ին Նիկոլը «շանս էր տվել» ժողովրդին՝ կանգնեցնել պարտության շղթան, հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից. Զաքարյան 30/04/2024 10:07 «Փաստ»․ Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները ՀՀ-ում՝ առանց որևէ փորձի 30/04/2024 10:04 «Փաստ»․ Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները՝ քաղբանտարկյալների հարցով 30/04/2024 09:56 «Հրապարակ»․Պայմանագրային զինծառայողների զղջմանը նախորդել են բռնության, սպառնալիքների փորձեր 30/04/2024 09:54 «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպի առնչությամբ մեղադրանք է առաջադրվել 62 տարեկան պապիկի 30/04/2024 09:49 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի․ մայիսի 1-ը որ աշխատանքային է 30/04/2024 09:45 «Ժողովուրդ»․ Հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել Քյոխին` հարցաքննության ներկայանալու համար 30/04/2024 09:40 «Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով 29/04/2024 23:25 Կառավարության ֆեյսբուքյան էջում անդրադարձել են Փաշինյանի ու կիրանցիների հանդիպմանը․ Չեն գրել՝ ինչու էին կիրանցիներն այդքան վրդովված 29/04/2024 23:10 Սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը․ պաշտոնական բոլոր «հիմնավորումները» չհաջողված փորձ են՝ արդարացնելու անթույլատրելի քաղաքական որոշումները 29/04/2024 22:53 Դուրս մղեք հուսահատությունը, լցվեք պայքարով, հույսով, ՀՀ իրական քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան 29/04/2024 22:34 «Գյուղը բաժանում է երկու մասի, գյուղի մեջ բերում, նստացնում է ադրբեջանցիներին՝ առանց բնակիչներին անվտանգության երաշխիքներ տալու»․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցի հետագա ճակատագրի մասին 29/04/2024 22:18 Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի․ էդ ժողովրդի մեծագույն պատիվն է հայրենիքի դարպասը պահելը, բայց այսօր ձե՛ր պատճառով նա իրեն անզոր է զգում․ Պատասխանը պիտի տաք 29/04/2024 21:57 Այսօր մեզ այս մեծ փոսից հանող է պետք՝ լիդերներ․ Պետք է լինի առաջնորդություն, թիմ․ Քաղտեխնոլոգ 29/04/2024 21:36 Եկեղեցու, ազգային արժեքների, ցանկացած հայկականի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Իվետա Տոնոյան 29/04/2024 21:20 Վաշինգտոնը, Մեծ Բրիտանիան, Բրյուսելը «խաղաղություն» ասելով՝ բերում են պատերազմ, աղետ ու մահեր․ ՌԴ ԱԳՆ