«Էս ձևով բերման են ենթարկում բազմաթիվ ադրբեջանցիների չոքացրած Ռոման Ամոյանին» (Տեսանյութ)
16/06/2020 13:25

«Էս ձևով բերման են ենթարկում բազմաթիվ ադրբեջանցիների չոքացրած Ռոման Ամոյանին» (Տեսանյութ)


 
«Գետինը մտնեք ավելի լավ ա։ Էս ձևով բերման են ենթարկում բազմաթիվ ադրբեջանցիների չոքցրած Ռոման Ամոյանին ու սա չեն անում թուրքերը, սա չեն անում ադրբեջանցիները...», - Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
 

Իսկ քաղաքագետ Միհրան Հակոբյանը նշել է. «Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոյան: Մենք Ռոմանով հիացել ու հպարտացել ենք: Ռոմանը մեզ ուրախություն ու հպարտություն է պարգևել: Հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով Ռոմանին` մեզ այդքան հպարտություն պարգևած մարդուն, պառկացնում են ասֆալտին, որովհետև Ռոմանը համարում է, որ ինքը ՀՀ քաղաքացի է, համարում է, որ կարծիք ու տեսակետ ունենալու իրավունք ունի: Սա խայտառակություն է, ուրիշ ոչինչ: Միրզոյան Արարատի ասած` է՞ս չեք, արա...»։



Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրել է. «Ձեր սարքած ցիրկի գնահատականը տալու է ժամանակը: Շատ մոտ ժամանակը: Իմ համար բացարձակ միևնույն է, ինչ է ասում գլխավոր դատախազը: Այն դատախազը, որը 2018-ին գալիս էր ԱԺ անձեռնմխելիությունից զրկելու Փաշինյանին և մի զանգով հետ է կանչել իր դիմումը:

ԲԱՅՑ... ԲԱՅՑ.... ԲԱՅՑ....

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Ռոման Ամոյանին, որի նկարները երբ նա ադրբեջանցու էր հաղթում բազմաթիվ անգամներ դնում էիք ձեր պատերին, որին գովեստներ էիք հղում և որին հիմա 10-ից ավել ոստիկաններով տապալել էին գետին ու անխնա ջարդելով բերման էին ենթարկում, ինչի պատերդ լուռ են???

Խախտել է օրենքը, բերման ենթարկեք, բայց սա՝ ստորություն է»:

«Էս ձևով բերման են ենթարկում բազմաթիվ ադրբեջանցիների չոքացրած Ռոման Ամոյանին» (Տեսանյութ)