Դատարանը վաղը կքննի Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը (Տեսանյութ)
16/06/2020 22:18

Դատարանը վաղը կքննի Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը (Տեսանյութ)

Շինծու, սարքած գործ ա, դատարանում դա կտեսնեք,  ԱԱԾ շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Այսօր ես դիվիդենտ հավաքելու խնդիր չունեմ, ով դիվիդենտ ա հավաքում, ուրեմն նա դավաճան ա: Ինչ որ ասել եմ, իրական իմացածներիս տերն եմ: Հիմնավորում, չկա, սարքած գործ է, դատարնում կքննվի, վաղը դա նայենք», - ասաց նա:

Ծառուկյանը նշեց, որ իրեն կալանավորելու միջնորդությունը դատարանը կքննի վաղը։