17/06/2020 18:05
Ղազագրի վրա հիմնված քաղաքական գործիչների վզներից ժողովուրդը բռնլու ա ու դահլիճից դուրս շպրտի․ Փաշինյանի արձագանքը՝ Ուրիխանյանին (Տեսանյութ)
Ուզում եմ ցավով արձանագրել, որ այս դահլիճում դեռ կան մարդիկ, ովքեր երրորդ երկրների չորրորդ կարգի պաշտոնյանների հետ վերաբերվում են որպես ղեկավարի, իսկ ժողովրդի վստահության քվեով ձևավորված կառավարության կամ նրա առանձին անդամի մասին կարող են խոսել հեգնանքով, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տիգրան Ուրիխանյանի կողմից պաշտպանության նախարարի հասցեին հնչեցրած արտահայտություններին։
«Խոսքն այնպիսի մարդկանց մասին է, ում քաղաքական կարիերան, ինչպես օրես պարզվեց, հենված է մի իրողության վրա, որը լայն ժողովրդական շրջականերում անվանում են «ղազագիր» (հպատակություն)։ Հիմա պարզվում է, որ այդ մարդիկ սովոր են հարգալից վերաբերվել միայն այն պարագաներում, երբ հարգալից չլինելն իրենց համար կարող է ֆիզիկական սպառնալիք առաջացնել։
Սա անընդունելի է, և համոզված եմ, որ հայ ժողովուրդը բոլոր այ էս «ղազագրի» վրա հիմնված անձանց և քաղաքական ուժերի վզներից բռնելու ա և էս դահլիճից դուրս ա շպրտելու», - ասաց նա։