18/06/2020 14:56
ԲԴԽ նիստը երկրորդ անգամ ընդմիջվեց. ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Հայկ Հովհաննիսյանը
ԲԴխ նիստը, որում քննվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի վերաբերյալ կարգապահական գործը, երկրորդ անգամ ընդմիջվեց։
Այս անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Վերջինս երկու պատճառաբանություն ներկայացրեց։
Դիմումը, որի հիման վրա վարույթ է հարուցվել Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, նմամատիպ բովանդակությամբ վարույթ հարուցվել է նաև իր նկատմամբ։ Բացի այդ, Հայկ Հովհաննիսյանն ասաց, որ կարգապահական վարույթը հարուցվել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի դիմումի հիման վրա, իսկ ինքը Սասուն Խաչատրյանի համակուրսեցին է եղել և մտերիմ կապեր ունի վերջինիս հետ։
Հիշեցնենք՝ նիստի մեկնարկին ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել նաև ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը։
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ԲԴԽ-ն մերժեց Մեսրոպ Մակյանի ինքնաբացարկի միջնորդությունը։