18/06/2020 10:31
Խորհրդարանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ է ընտրում
Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրություններ են։
Թեկնածուն Կամո Սարգսյանն է։ Վերջինիս թեկնածությունն առաջադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քվեարկությունը կտևի մեկ ժամ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստերի աշխատանքներին։
Նշենք, որ երեկվանից ԲՀԿ-ն բոյկոտել է քառօրյա նիստերը՝ հայտարարելով, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։