Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի․ խափանման միջոց կկիրառվի գրավը՝ 2 մլրդ դրամի չափով (Տեսանյութ)
18/06/2020 17:38

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի․ խափանման միջոց կկիրառվի գրավը՝ 2 մլրդ դրամի չափով (Տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքն այսպիսով կվերացվի և խափանման միջոց կկիրառվի գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։ 

Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։ Դատարանը բավարարեց միայն գրավը թույլատրելի միջոց ճանաչելու միջնորդությունը։ 
 
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
 
Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց միջնորդությունները, որի դեմ էլ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
 

Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի․ խափանման միջոց կկիրառվի գրավը՝ 2 մլրդ դրամի չափով (Տեսանյութ)