Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է
20/06/2020 10:34

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու համար 2 մլրդ դրամի չափով սահմանված գրավը վճարվել է։

Հունիսի 19-ին աշխատանքային օրվա ավարտին գումարը փոխանցվել է Վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին։ Օրենքով սահմանված և բժշկական համապատասխան պրոցեդուրաներից հետո Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից վերադարձել է տուն։

Հիշեցնենք՝ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին Քոչարյանի կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։ Դատարանը բավարարեց միայն գրավը թույլատրելի միջոց ճանաչելու միջնորդությունը։ 
 
Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
 
Մայիսի 13-ին դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, մերժեց միջնորդությունները, որի դեմ էլ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
 

Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը։

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց, կիրառվեց գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։ 

 

Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է