Թրամփը հերքել է Չինաստանի հետ առևտրային գործարքի խզման մասին լուրերը
23/06/2020 13:31

Թրամփը հերքել է Չինաստանի հետ առևտրային գործարքի խզման մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հերքել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային գործարքի խզման մասին հաղորդագրությունները:

«Չինաստանի հետ առևտրային գործարքը լիովին պահպանված է», - գրել է նա Twitter- ում:

Ամերիկայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Չինաստանը կշարունակի պահպանել համաձայնագրի պայմանները:
 

Թրամփը հերքել է Չինաստանի հետ առևտրային գործարքի խզման մասին լուրերը