23/06/2020 17:16
«Գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է». Տիգրան Ուրիխանյանը՝ ՍԴ դիմելու ձևաթուղթը ստորագրելու մասին
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սահմանադրական դատարան դիմելու հարցին: Պատգամավորը գրել է.
«Հարգարժան լրագրողներն, այսօր շատ են հետաքրքրվում՝ արդյոք ստորագրելո՞ւ եմ ՍԴ դիմելու ձևաթուղթը։ Սիրով հայտնում եմ, որ իմ բոլոր քայլերն այս օրերին մանրամասն քննարկվում են «Ալյանս» կուսակցության իմ գործընկերների հետ, այդ թվում՝ նաև այս հարցը։ Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է»։ Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը», հանրությունն անպայման կիմանա անելիքս։ Ամեն դեպքում, վստահ եմ, որ իմ գործողությունները կանխատեսելի են», - գրել է Ուրիխանյանը: