24/06/2020 17:32
Քոչարյանի դիմումի քննության օրը չի փոխվել. Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանից հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությանը.
«Ի պատասխան ապատեղեկատվություն պարունակող որոշ լուրերի՝ հայտնում ենք, որ «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի առնչությամբ այսօր աշխատակարգային նիստ տեղի չի ունեցել և դատաքննության օր չի փոփոխվել, այս մասին տեղեկատվություն է տարածել սահմանադրական դատարանի աշխատակազմը», - ասված է ՍԴ հայտարարության մեջ: