25/06/2020 12:05
Զբաղված եք ընդդիմությանը ճնշելու, ընդդիմադիր թերթերին լռեցնելու գործով․ Մարուքյան (Տեսանյութ)
Հիմա վատ ա իրավիճակը, գնալով ավելի վատ կլինի, ԱԺ-ում հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։
«Էդ ընթացում իշխանությունն ամեն ինչ անում է, որ ավելի լռեցնի ընդդիմախոսներին՝ փոխանակ ամեն ինչ անի, որ տնտեսությունը զարգանա, մարդկանց կյանքը լավանա», - ասաց նա։
Մարուքյանն ընդգծեց, որ իշխանությունը զբաղված է մամուլում տեղ գտած քննադատություններով և ընդդիմախոսներով:
«Ինձ վրա հարձակվում եք, մյուս ֆրակցիայի ղեկավարի նկատմամբ գործ ա հարուցվում, ասում եմ՝ ապացույցներ չկա, 87 հոգի քվեարկում ա, գնում ա դատարանը բաց ա թողնում։ Էս ա, ձեր վերջին շրջանի արածները։ Զբաղված եք ընդդիմությանը ճնշելու, ընդդիմադիր թերթերին ճնշելու, լռեցնելու գործով», - ասաց նա։
Մարուքյանը նաև նկատեց, որ բյուջեի կատարողականը թերակատարված է և իրենք դեմ են քվեարկելու։