26/06/2020 12:44
Հանրապետության նախագահին իր անգործությունը չի ազատելու պատասխանատվությունից. Ռոբերտ Հայրապետյան (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանի նոր դատավորները լինելու են ոչ լեգիտիմ և նշանակվելու են անօրինական, Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Այն հիմքը, որով ՍԴ գործող անդամները պետք է հեռացվեն, ապօրինի է և հակասահմանադրական։ Հանրապետության նախագահը, լինելով սահմադրության երաշխավոր, այդ երաշխավորի դերը ստանձնելու փոխարեն ոչ միայն անգործություն ցուցաբերեց, այլ նաև իր թողտվությամբ ԱԺ-ն տիրացավ նաև հանրապետության նախագահի լիազորություններին։ Այդ անգործությունը ՀՀ նախագահին չի ազատելու պատասխանատվությունից», - ասաց Ռոբերտ Հայրապետյանը։
Նշենք, որ վաղ առավոտից Սահմանդրական դատարանի դիմաց են հավաքվել քաղաքական գործիչներ և իրավաբաներ։