30/06/2020 11:21
Ընդդիմությունը չի մասնակցում ՍԴ երեք դատավորի կենսաթոշակի իրավունքի իրացման ապահովման հստակեցմանն ուղղված հարցի քննարկմանը
Խորհրդարանն արտահերթ նիստով քննարկում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություն կատարելու մաuին ՀՀ օրենքի նախագիծը։
Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, չեն մասնակցում նիստին։
Նախագծերի համահեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ նախագծի համաձայն՝ ՍԴ դատավորի պաշտոնավարման համար ամրագրվում է ընդհանուր պաշտոնավարած տարիները՝ 12 տարի։
Դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ՝ առաջին առաջադրումը կառավարության, երկրորդը՝ ՀՀ նախագահի, երրորդը՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից։
Գրիգորյանը նկատեց, որ դատավորները, ում լիազորությունները դադարել են ու նրանց մակագրված են ընթացիկ վարույթ ընդունված գործեր, սահմանված ժամկետում կհրավիրի աշխարակարգային նիստ, որպեսզի իրենց մակագրված գործերը վերամակարգվեն այլ դատավորների։