Ոստիկանները դատավոր Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մտնել ՍԴ շենք
03/07/2020 12:47

Ոստիկանները դատավոր Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մտնել ՍԴ շենք

Սահմանադրական դատարանի շենքի մուտքի մոտ այսօր միջադեպ է արձանագրվել։

Սահմանադրական դատարանի դատավոր Հրանտ Նազարյանը ցանկացել է մտնել Սահմանադրական դատարանի շենք, սակայն ոստիկանության սպաները խոչընդոտել են նրա մուտքը ՍԴ։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց միջադեպը, սակայն նշեց, որ ոստիկանների գործողությունների հետ կապված դիմենք Ոստիկանության լրատվական բաժին։

Ոստիկանությունից Aysor.am-ին հայտնեցին, թե դեպքի վերաբերյալ մանրամաները կհայտնենք քիչ ավելի ուշ։