05/07/2020 14:16
Սահմանադրական կարգի տապալումն ու իշխանության յուրացումն այսօր արդիական են իրենց կիրառելիությամբ. Ռոբերտ Հայրապետյան
Մեծապես հույս եմ հայտնում, որ կգա ժամանակ, երբ հուլիսի 5-ը մեր պետության մեջ կունենա արժանվույն պաշտպանություն, «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր» խորագրով 2-րդ խորհրդաժողովին ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Հիշեցնենք՝ 1995-ի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը:
«Մշտապես Սահմանադրությունը մենք դիտարկում ենք որպես քաղաքացիների, անձանց պաշտպանության օղակ, բայց փաստը մնում է փաստ, որ Սահմանադրությունն էլ ունի պաշտպանության կարիք», - ասաց նա։
Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ Սահմանադրական կարգի տապալումն ու իշխանության յուրացումն, ըստ էության, այսօր արդիական են իրենց կիրառելիությամբ.
«Շատ ժամանակ նաև՝ ոչ գրագետ ու ամենաթող իրավական մեկնաբանության արդյունքում»: