Մոսկվայում լրտեսության գործով ձերբակալվել է ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ
06/07/2020 18:06

Մոսկվայում լրտեսության գործով ձերբակալվել է ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ

Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ Վասիլի Վասիլենկոն ձերբակալվել է Ուկրաինայի օգտին լրտեսելու մեղադրանքով, հայտնում է ТАСС-ը:

Իրավապահ մարմինները նշել են, որ ԱԴԾ-ն պարզել է նախկին մարզիկի ներգրավվածությունը լրտեսության գործում: 

Նշվում է, որ ներկայումս ձերբակալվածը բանտում է:

Վասիլենկոն հանդես էր գալիս «Տավրիա» և «Դրուժբա» ակումբներում:

Մոսկվայում լրտեսության գործով ձերբակալվել է ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ