ԱՄՆ-ում ռազմանավի վրա պայթյունի հետևանքով 21 մարդ է տուժել (Տեսանյութ)
13/07/2020 16:06

ԱՄՆ-ում ռազմանավի վրա պայթյունի հետևանքով 21 մարդ է տուժել (Տեսանյութ)

Հուլիսի 12-ին պայթյուն է որոտացել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա, որը տեղակայված էր Սան Դիեգոյում: Այդ մասին հայտնում է CNN-ը:

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերից նշել են, որ պայթյունի հետևանքով տուժել է 17 նավաստի և չորս քաղաքացիական անձ: Նրանց տեղափոխվել են հիվանդանոցներ:

Այս պահի դրությամբ նավի ամբողջ անձնակազմը տարհանվել է, հրդեհը մարելու գործում ներգրավվել են հրշեջ նավերը:

ԱՄՆ-ում ռազմանավի վրա պայթյունի հետևանքով 21 մարդ է տուժել (Տեսանյութ)