Այս պահին սահմանին հրադադարը հիմնականում պահպանվում է, թիրախավորված կրակոցներ չկան
15/07/2020 16:04

Այս պահին սահմանին հրադադարը հիմնականում պահպանվում է, թիրախավորված կրակոցներ չկան

Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է  հրադադար։ Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել, հայտնում են միասնական տեղեկատվական հարթակից: 

Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։

Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին։

Այս պահին սահմանին հրադադարը հիմնականում պահպանվում է, թիրախավորված կրակոցներ չկան