ՀՀ ԶՈՒ-երը ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել․ Արծրուն Հովհաննիսյան
15/07/2020 22:06

ՀՀ ԶՈՒ-երը ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ Զինված ուժերը ադրբեջանական որևէ գյուղ չեն թիրախավորել, լրագրողների հետ ճեպազրույցում Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ԶՈՒ-երը ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի վստահաբար կարող եմ պնդել, որ չեն թիրախավորել։ Այլ է հարցը, որ ադրբեջանական ԶՈՒ-երը իրենց իսկ բնակչությանը միտումնավոր թիրախավորում են՝ տների բակերում, հարակից տարածքներում տեղակայելով ռազմական նշանակության օբյեկտներ, որոնք հաճախ ենթակա են ոչնչացման», - ասաց Հովհաննիսյանը։

 

ՀՀ ԶՈՒ-երը ադրբեջանական որևէ գյուղ, որևէ քաղաքացիական բնակչի չեն թիրախավորել․ Արծրուն Հովհաննիսյան