Հայաստանի ԶՈՒ ոչ մի ԱԹՍ չի խոցվել. Պաշտպանության նախարարություն
16/07/2020 12:34

Հայաստանի ԶՈՒ ոչ մի ԱԹՍ չի խոցվել. Պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը չի համապատասխանում։

Նա նշել է նաև, որ ՀՀ ԶՈՒ զինանոցում նման կոնստրուկցիայով ԱԹՍ ներկայումս չի գործածվում։

Այսպիով՝ հակառակորդը փորձում է ինչ-որ կերպ մեղմել իր բազմաթիվ տեխնիկական և մարդկային կորուստները։

 

Հայաստանի ԶՈՒ ոչ մի ԱԹՍ չի խոցվել. Պաշտպանության նախարարություն