Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշչիկի հետ, ներկայացրել՝ ադրբեջանական կողմի ոտնձգությունները տապալվում են
16/07/2020 08:17

Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշչիկի հետ, ներկայացրել՝ ադրբեջանական կողմի ոտնձգությունները տապալվում են

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ։

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է ժամը 03:40-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակը, նշել, որ ադրբեջանական կողմն ունի բազմաթիվ վիրավորներ և զոհեր։

Պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանների նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները բոլոր առկա ուժերով և միջոցներով տապալվում են։

Դավիթ Տոնոյանը կապ է հաստատել Անջեյ Կասպրշչիկի հետ, ներկայացրել՝ ադրբեջանական կողմի ոտնձգությունները տապալվում են