Լավրով. Ռուսաստանն արդեն ձեռնարկել է մի շարք քայլեր`ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը
17/07/2020 16:45

Լավրով. Ռուսաստանն արդեն ձեռնարկել է մի շարք քայլեր`ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը

Հուլիսի 17-ին Ռուսաստանի ԱԳՆ-ում  տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Աբրահամյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության  և անվտանգության հարցում, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք քայլեր՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը։

Լավրով. Ռուսաստանն արդեն ձեռնարկել է մի շարք քայլեր`ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը