ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի հետախուզական ԱԹՍ են խոցել (Լուսանկարներ)
18/07/2020 09:58

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի հետախուզական ԱԹՍ են խոցել (Լուսանկարներ)

Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարք, հայտնում են ՊԲ-ից: 

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի հետախուզական ԱԹՍ են խոցել (Լուսանկարներ)