.jpg)
18/07/2020 08:49
Սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ
Հայ-ադրբեջանական պետական սահմանին գիշերվանից մինչ այս պահը պահպանվել է հարաբերական անդորր, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից ոչ նպատակային կրակ են վարել Մովսես, Զանգակատուն, Խնձորուտ գյուղերի շրջանում տեղակայված մեր դիրքերի ուղղությամբ։