Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը
23/07/2020 09:55

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Ավետիսյանը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն երեկ ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։

Առաջիկայում կընտրվի ՍԴ 3 նոր դատավոր։