Դատական հայցերն ինձ չեն կանգնեցնի. Մանե Գևորգյան
28/07/2020 13:54

Դատական հայցերն ինձ չեն կանգնեցնի. Մանե Գևորգյան

Դատական հայցերն ինձ չեն կանգնեցնի, և իմ քաղաքական հայտարարությունների հանդեպ իմ վերաբերմունքը չի փոխվել. այն շարունակում է մնալ նույնը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ այս կամ այն անձի վերաբերյալ այսուհետ ևս իր կողմից քաղաքական գնահատականներ են հնչելու, մեր զրուցակիցը դրական պատասխան հնչեցրեց:

Մանե Գևորգյանը միաժամանակ նշեց, որ առայժմ չգիտի՝ կներկայանա արդյոք հուլիսի 31-ին իր դեմ դատական հայցի քննությանը:

«Կարող է ներկայանամ դատարան, կարող է՝ և ոչ: Չեմ կարող ասել այս պահին», - նշեց վարչապետի խոսակը:

Հիշեցնենք, որ այս դեպքում հայցվորը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է՝ որդիների՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանների հետ։ Հայցով Մանե Գևորգյանից պահանջվում է հերքել զրպարտություն համարվող տեղեկություններ։

Դատական հայցերն ինձ չեն կանգնեցնի. Մանե Գևորգյան