Սովի, չեմ կարծում, որ հասնենք, բայց տնտեսությունը լուրջ անկում է ապրելու. Քոչարյան
29/07/2020 22:10

Սովի, չեմ կարծում, որ հասնենք, բայց տնտեսությունը լուրջ անկում է ապրելու. Քոչարյան

Կառավարությունն իր քայլերով կարող է խրախուսել կամ սպանել ներդրումները. տնտեսությունը կառավարության քաղաքականության արդյունք է, «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«120 մլն դոլարի պարգևավճարներ՝ դա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ: Դա բյուջեից ակնհայտ գողություն է», - ասել է նա:

Ռոբերտ Քորչարյանի խոսքով՝ հնարավոր է կրկնել տարիներ առաջ գրանցած տնտեսական հաջողությունները:

«Եթե դու արգելել ես մարդկանց աշխատել, դու նրանց պետք է օգնություն տրամադրես՝ այնքան ամիս, որքան արտաքին դրությունը շարունակվում է: Երբ 18-20 ծրագրի մասին է խոսվում, այս ամենը չափազանց անբավարար է: Պանդեմիան այսպիսի ազդեցություն չպետք է ունենար մեր տնտեսության վրա, և կառավարության քայլերը համարժեք չեն ստեղծված իրավիճակին: Սովի, չեմ կարծում, որ հասնենք, բայց տնտեսությունը լուրջ անկում է ապրելու», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ մենաշնորհներն ավելացել են, իսկ փոքր բիզնեսն այժմ ազատ անկման մեջ է:

Սովի, չեմ կարծում, որ հասնենք, բայց տնտեսությունը լուրջ անկում է ապրելու. Քոչարյան