Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ. ՊԲ
01/08/2020 14:01

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ. ՊԲ

Հուլիսի 26-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1700 կրակոց, հայտնում են ՊԲ-ից: 

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ. ՊԲ