03/08/2020 15:59
Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադաձավ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ «Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարվել և համակարգվել է ՀՀ վարչապետի կողմից» հայտարարությանը։
«Մարշալ Ժուկովն է Նիկոլ Փաշինյանը, անձամբ էր ղեկավարում: Անձամբ ղեկավարող լիներ, Դավիթ Տոնոյանին չէր հարցնի՝ «իսկ կարո՞ղ ա մոլորվել էին»», - լրագրողներրի հետ հանդիպմանն ասաց Շարմազանովը։
ՀՀԿ խոսնակի խոսքով՝ այսօրվա իշխանության գործելաոճն իրեն հիշեցնում է «КПСС»-ը՝ Բրեժնևի ժամանակ։
«Էն որ զոռով-շառով ամեն տեղ Բրեժնևի անունը խցկում էին։ Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Թալիշն էլ է ինքն ազատագրել. լավ, ամեն ինչին պետք է ձև ու շնորհք լինի, չէ՞։ Սա ակնհայտ ապազգային իշխանություն է», - ասաց Շարմազանովը։