Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել
07/08/2020 15:08

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 119 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 14 725 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու  5241 նոր դեպք: Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 877 135 դեպք: Մեկ օրում ապաքինվել է  7235 մարդ, ընդհանուր առմամբ, 683 592 պացիենտ:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 119 մարդ է մահացել