Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը
08/08/2020 14:36

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը  հասել է 19 378 036-ի՝ մեկ օրում ավելանալով 288 672-ով, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Վարակի զոհերի թիվն աշխարհում հասել է 721 324-ի:

Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի ընդհանուր առմամբ 4 941 635 դեպք (օրական աճ՝ 58 053), մահացել է 161 347-ը (աճը՝ 1243), ապաքինվել է ավելի քան 1,6 միլիոն մարդ:

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 19 միլիոնը