08/08/2020 11:03
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 200 նոր դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում օգոստոսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 40185 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 200-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 32395 (+387) մարդ, այս պահին բուժվում է 6777-ը (-195):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1013 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 785 (+8), այլ պատճառներով՝ 228 (+0):
Մեկ օրում մահացել է 8 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։