.jpg)
10/08/2020 16:23
Հոնկոնգում ձերբակալել են մեդիամագնատ Ջիմմի Լային
Հոնկոնգյան իրավապահ մարմինները ձերբակալել են ժողովրդավարական Apple Daily տաբլոիդի հիմնադիր Ջիմմի Լային՝ ազգային անվտանգության պաշտպանության նոր օրենքը խախտելու մեղադրանքով, հայտնում է «South China Morning Post»-ը՝ հղում անելով աղբյուրին:
Հրատարակության զրուցակցի խոսքով՝ դա տեղի է ունեցել օգոստոսի 10-ի վաղ առավոտյան, երբ մեդիամագնատը գտնվում էր Կոուլոնում գտնվող իր առանձնատանը:
«Նրան ձերբակալել են օտարերկրյա պետության հետ պայմանավորվածության, գայթակղիչ խոսքեր ասելու և խաբելու նպատակով դավադրության համար», - ասվում է տեքստում:
Անցյալ տարի Ջիմմի Լայը աջակցել էր Հոնկոնգում տեղի ունեցած հակակառավարական ցույցերին, որոնք բռնկվել էին արտահանձնման մասին օրենքի փոփոխությունից հետո: Ըստ ոստիկանության, այդ ժամանակ ավելի քան 9.2 հազար մարդ էր ձերբակալվել:
Հունիսի 30-ին ուժի մեջ է մտել Չինաստանի ազգային անվտանգության մասին օրենքը: Դրանում նշված է Հոնկոնգում կատարված հանցագործությունների չորս տեսակ, որոնք համարվում են պետականության սպառնալիք. անջատողական գործողություններ, պետական իշխանությունը խաթարելու փորձեր, ահաբեկչական գործողություններ, այլ պետությունների կամ ուժերի հետ դավադրություն՝ ազգային անվտանգությունը վտանգելու նպատակով: