Ցուցարարները Մինսկում «Մոլոտովի կոկտեյլներ» են օգտագործել ՕՄՕՆ հետ բախումների ժամանակ
11/08/2020 17:07

Ցուցարարները Մինսկում «Մոլոտովի կոկտեյլներ» են օգտագործել ՕՄՕՆ հետ բախումների ժամանակ

Ցուցարարները Մինսկում «Մոլոտովի կոկտեյլներ» են օգտագործել ՕՄՕՆ հետ բախումների ժամանակ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նաև ականատեսները հրապարակել են իրավապահ մարմինների դեմ հրավառության կիրառման տեսանյութերը: ՕՄՕՆ-ն իր հերթին ակցիայի մասնակիցների դեմ լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և այլ հատուկ միջոցներ է օգտագործել:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Մոլոտովի կոկտեյլներն» օգտագործվել են Պրիշտկինի փողոցում, որը տանում է դեպի Պուշկինի հրապարակ:

Հենց այս փողոցում էր մահացել ցուցարարներից մեկը: Ոստիկանությունից հայտնում են, որ նրա ձեռքին պայթուցիկ սարք է պայթել, որը նա ցանկանում էր նետել իրավապահների ուղղությամբ:

Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ հենց այս վայրում են ակտիվորեն օգտագործվել նաև լուսաձայնային նռնակները:

Ցուցարարները Մինսկում «Մոլոտովի կոկտեյլներ» են օգտագործել ՕՄՕՆ հետ բախումների ժամանակ