Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 130 մարդ է մահացել
11/08/2020 16:39

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 130 մարդ է մահացել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 130 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 15 131 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 4945 նոր դեպք:

Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 897 599 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 6494 մարդ, ընդհանուր առմամբ՝ 703 175 պացիենտ: