.jpg)
11/08/2020 14:00
Կառավարությունն արտահերթ նիստ կանցկացնի. օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցն է
ՀՀ կառավարությունը վաղը՝ օգոստոսի 12-ին, արտահերթ նիստ է անցկացնելու։
Օրակարգում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն է։