Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 129 մարդ է մահացել
12/08/2020 18:45

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 129 մարդ է մահացել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 129 մարդ: Ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի սկսվելուց ի վեր մահացել է 15 260 պացիենտ: Այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Երկրում օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 5102 նոր դեպք:

Համաճարակի ընթացքում արձանագրվել է ընդհանուր 902 701 դեպք: Մեկ օրում ապաքինվել է 7123 մարդ, ընդհանուր առմամբ՝ 710 298 պացիենտ:

Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրում 129 մարդ է մահացել