Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 20.2 միլիոնը
12/08/2020 12:33

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 20.2 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսային պանդեմիայի սկզբից ի վեր վարակվածների թիվը հասել է 20 284 882-ի՝ մեկ օրում ավելանալով 195 258-ով, հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանը:

Վիրուսի զոհերի թիվն աշխարհում հասել է 741 126-ի:

Վարակակիրների թվով առաջատար են Միացյալ Նահանգները, Բրազիլիան և Հնդկաստանը:

ԱՄՆ-ում հայտնաբերվել է վարակի 5 141 208 դեպք (օրական աճ՝ 46 808), մահացել է 164 537-ը (աճը՝ 1075), ապաքինվել է ավելի քան 1,7 միլիոն մարդ:

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 20.2 միլիոնը