.jpg)
12/08/2020 17:13
Այս փուլում զինված ուժերում հայտարարված կարանտինի հետ կապված էական փոփոխություններ չեն սպասվում․ Պարետ
Զինված ուժերում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի մասով փոփոխություններ չեն սպասվում, ԱԺ-ում ասաց պարետ Տիգրան Ավինյանը։
«Դեռևս այս փուլում էական փոոփոխություններ զինված ուժերում և այնտեղ հայտարաված կարանտինի հետ կապված չեն սպասվում։ Դրական դինամիկան պահպանվելու պարագայում, այստեղ նույնպես հնարավոր կլինի որոշակի մեղմացումներ իրականացնել», - ասաց նա։