Աֆղանստանում սկսվել է 400 թալիբների ազատ արձակման գործընթացը
14/08/2020 13:55

Աֆղանստանում սկսվել է 400 թալիբների ազատ արձակման գործընթացը

Աֆղանստանի իշխանությունները սկսել են մնացած 400  թալիբների ազատ արձակման գործընթացը, նախօրեին նրանցից 80-ը ազատ են արձակվել, ասվում է Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակում:
 
Երկուշաբթի Tolo News-ը հղում անելով նախագահական պալատում գտնվող աղբյուրին, հաղորդել է, որ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրամանագիր է ստորագրել 400 թալիբներին ազատելու մասին:
 
«Նախօրեին Աֆղանստանի Իսլամական հանրապետության կառավարությունը ազատ է արձակել 80 թալիբի՝ ուղիղ բանակցությունները և տևական հրադադարի ռեժիմը ամբողջ երկրում արագացնելու համար», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Աֆղանստանում սկսվել է 400 թալիբների ազատ արձակման գործընթացը