.jpg)
14/08/2020 10:21
Մեր Մանեին առողջություն եմ մաղթում․ համոզված եմ՝ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք․ Մարուքյան
ԼՀԿ ղեկավար Էմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանի՝ մանդատը վայր դնելուն:
«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես:
Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝ հանուն մեր պետականության և հայրենիքի»,- գրել է նա: