Ժամկետային զինծառայողը զորամասում կորցրել է գիտակցությունը. հոսպիտալում նրա կյանքը փրկել չի հաջողվել
22/08/2020 14:37

Ժամկետային զինծառայողը զորամասում կորցրել է գիտակցությունը. հոսպիտալում նրա կյանքը փրկել չի հաջողվել

Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը:

Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում են ՊՆ-ից: 

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ժամկետային զինծառայողը զորամասում կորցրել է գիտակցությունը. հոսպիտալում նրա կյանքը փրկել չի հաջողվել