TikTok-ը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թրամփի հրամանագրի
25/08/2020 10:33

TikTok-ը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թրամփի հրամանագրի

Չինական TikTok սոցիալական ցանցը պաշտոնապես դատական  հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործադիր կարգադրության դեմ, որը նախատեսում է երկրում հավելվածի օգտագործման արգելք, եթե այն չվաճառվի ամերիկյան ընկերությանը, երեքշաբթի երեկոյան հայտնում են չինական ԶԼՄ-ները:

«Մեզ համար հեշտ չէ դատի տալ կառավարությանը, բայց մենք այլ ճանապարհ չունենք մեր իրավունքները պաշտպանելու, նաև մեր համայնքների և աշխատողների իրավունքները պաշտպանելու համար», - ասվում է TikTok-ի տարածած հաղորդագրության մեջ:

Համապատասխան հրամանագիրը Թրամփը ստորագրել էր օգոստոսի 6-ին:

Թրամփի հետագա հրամանագիրը ընկերությանը 90 օր ժամանակ է տվել գործարքն ավարտելու համար:

TikTok-ը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել ընդդեմ Թրամփի հրամանագրի