25/08/2020 13:42
ԵՄ-ն պահանջել է Նավալնիի հետ կապված իրավիճակի բացահայտ հետաքննություն
Եվրամիությունը կոչ է անում անհապաղ թափանցիկ հետաքննություն անցկացնել Ալեքսեյ Նավալնիի ենթադրյալ թունավորման գործով: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը:
«Կարևոր է, որ Ռուսաստանի իշխանություններն անհապաղ նախաձեռնեն անկախ և թափանցիկ հետաքննություն», - ասված է հայտարարության մեջ: Դիվանագետի խոսքով՝ աշխարհը և Ռուսաստանը ցանկանում են իմանալ ճշմարտությունը:
«Բեռլինի «Շարիթե» հիվանդանոցի թեստի նախնական արդյունքները վկայում են, որ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է ... Մենք երախտապարտ ենք հիվանդանոցին՝ Նավալնիի բուժման համար և մաղթում ենք նրան արագ ապաքինում», - ասվում է փաստաթղթում:
Օգոստոսի 20-ին Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատթարացել է Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ: Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում: Ընդդիմության գործիչը ծանր վիճակում տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Օգոստոսի 22-ին նրան տեղափոխել են Բեռլինի «Շրիթե» կլինիկա: