«Բարսելոնան» պատրաստ է բաց թողել Մեսիին ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գումարի դիմաց
26/08/2020 10:45

«Բարսելոնան» պատրաստ է բաց թողել Մեսիին ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գումարի դիմաց

«Բարսելոնայի» ղեկավարությունը ակումբը լքելու մասին հարձակվող Լիոնել Մեսիի հայտարարությունից հետո պատրաստ է դիտարկել տարբերակներ խաղացողի վաճառքի հետ կապված: Այս մասին հայտնում է AS-ը՝ հղում անելով RAC ռադիոկայանին:

Սակայն ակումբը միայն կհամաձայնվի հրաժեշտ տալ արգենտինացուն ռեկորդային գումարի դիմաց: Ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը Նեյմարի տրանսֆերն էր՝ 222 միլիոն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» ՊՍԺ-ը տեղափոխումը: Այժմ կատալոնացիները ցանկանում են գերազանցել այդ ցուցանիշը և կքննարկեն Մեսիի համար միայն այն առաջարկները, որոնք կգերազանցեն 222 միլիոն գումարը:

Մեսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է  2021 թվականի ամռանը:

«Բարսելոնան» պատրաստ է բաց թողել Մեսիին ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային գումարի դիմաց