26/08/2020 11:19
Վիսկոնսինում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ
Վիսկոնսին նահանգի Քենոշ քաղաքում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք փողոց էին դուրս եկել իրավապահների կողմից աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքի վիրավորումից հետո: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը:
Ավելի վաղ Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը մտցրել էր արտակարգ դրություն նահանգում և հայտարարել Ազգային գվարդիայի լրացուցիչ ուժերի տեղակայման մասին՝ երկու օր տևող անկարգություններից հետո:
Երեքշաբթի երեկոյան՝ օգոստոսի 25-ին, ցուցարարները հավաքվել էին Քենոշայի դատարանի շենքի մոտակայքում, իրավապահները հորդորել են մարդկանց տուն գնալ և հայտարարել տեղի ունեցողը «ապօրինի հավաք»: Երբ ցուցարարները փորձել են քանդել ցանկապատը, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Անցյալ կիրակի՝ օգոստոսի 23-ին, ոստիկանության Քենոշայի բնակիչ, 29-ամյա աֆրոամերիկացի Ջեյքոբ Բլեյքը տուժել է ոստիկանների գործողություններից: Տղամարդը փորձել է առանձնացնել երկու վիճաբանող կանանց, բայց նա վիրավորվել է իրավապահների կրակոցների հետևանքով: Բլեյքը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր: