Մեսիի հայրը պատրաստվում է բանակցել «Բարսելոնայի» հետ
31/08/2020 14:35

Մեսիի հայրը պատրաստվում է բանակցել «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսիի հայրը՝ Խորխե Մեսին, պատրաստվում է հանդիպել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ, տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Բարտոմեուն արդեն պայմանավորվել է հանդիպել Խորխե Մեսիի հետ սեպտեմբերի 3-ին:

Ակումբի ղեկավարը պնդելու է, որ արգենտինացին պետք է մնա ակումբում: Իր հերթին, Խորխեն «կատալոնացիների» ղեկավարությանը կբացատրի, որ իր որդին ցանկանում է հեռանալ Չեմպիոնների լիգայում անընդհատ ձախողումների պատճառով:

Մեսիի հայրը պատրաստվում է բանակցել «Բարսելոնայի» հետ