31/08/2020 10:10
Վանդալիզմ՝ Փարիզում. պղծել են Կոմիտասի արձանը. ԱԳՆ-ն դատապարտում է. Լուսանկար
Փարիզում պղծել են Կոմիտասի արձանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Անժելա Կժդրյանը:
«Վանդալիզմը կորոնավիրուսի օրերին...
Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող` Կոմիտասի արձանի վրա գրել են «Կեղծիք է», - գրել է նա:
«Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին», - ասված է ԱԳՆ հայտարարությունում: