.png)
04/09/2020 14:00
Տավուշում բախվել են «ՈՒԱԶ» և ՊՆ համարանիշերով «ՈՒՐԱԼ» ավտոմեքենաները. զինծառայող է վնասվածք ստացել
Տավուշի մարզի Նավուր գյուղից դեպի Իծաքար գյուղ տանող ճանապարհին բախվել են «ՈՒԱԶ» մակնիշի և ՀՀ ՊՆ համարանիշերով «ՈՒՐԱԼ» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով կա երեք վիրավոր, որից մեկը՝ ՊՆ զինծառայող։
Aysor.am-ին հայտնեցին, որ զինծառայողը ստացել է սալջարդ, կյանքին վտանգ չի սպառնում։
ՊՆ մեքենան չի վնասվել, շարունակել է ընթացքը։